ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), հոկտեմբերի 25-27-ին կայցելեն Լյուքսեմբուրգ, որտեղ կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին ասված է համանախագահների հոկտեմբերի 23-ին արված հայտարարության մեջ, որը տեղադրված է կազմակերպության կայքում: Լյուքսեմբուրքում համանախագահները պատրաստվում են իրենց ծրագրերը ներկայացնել՝ կապված նոյեմբերին տարածաշրջան իրենց այցելության եւ դեկտեմբերին ԵԱՀԿ նախարարների խորհրդում ԼՂ խնդրի քննարկումնների մասին:
Հայտարարության համաձայն, հոկտեմբերի 22-23-ին ԵԱՀԿ-ի հակամարտությունները կանխելու հարցերով Կենտրոնը Վիեննայում կազմակերպել էր միջոցառում` նվիրված ԵԱՀԿ միջնորդական գործունեությանը, որտեղ ներկա են եղել Մինսկի խմբի համանախագահները: Միջոցառման ժամանակ յուրաքանչյուր համանախագահ երկկորղմ հանդիպումներ է ունեցել մի շարք պաշտոնատար անձանց հետ, որոնց թվում են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Փերին դե Բրիշամբոն, Ավստրիայում Ադրբեջանի դեսպան Իսմայլովը, Հայաստանի դեսպան Հովակիմյանն ու Ղազախստանի դեսպան Աբդրահմանովը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Թուրքիայի ԱԳ փոխնախարար Ունալ Չեւիքեզը, որը ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, թուրքական կողմի խնդրանքով փոխարինել է Թուրքիայի դեսպանին:
Նկատենք, որ սրանով Թուրքիան կամաց-կամաց սկսում է մասնակից լինել ԼՂ խնդրի կարգավորմանը վերաբերող քննարկումներին, ինչը նախկինում չի եղել:




























