Ուրարտական (Արարատյան) թագավորության կենտրոն համարվող Վանում հայտնաբերվել է թագավորի ընտանիքի համար նախատեսված աղբավայր։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Վանի Այանիսի ամրոցում պեղումների ժամանակ հայտնաբերվել է մի վայր, որը պարզվել է եղել է աղբավայր թագավորի ընտանիքի համար։

Աղբավայրում հայտնաբերվել են թագավորական ընտանիքի օգտագործած կենցաղային եւ  սննդի թափոնները։ Հնագետները նշել են, որ այս կերպ հնաարվոր կլինի նույնիսկ պարզել թագավորների կենցաղի ու սնունդի մասին մանրամասներ։