Հայկական արտահանման կառուցվածքում հանքարդյունաբերության մասնաբաժինը զգալիորեն նվազել է՝ կրճատվելով մինչեւ 30 տոկոս։ Այս մասին սեպտեմբերի 7-ին Ազգային ժողովում տնտեսական հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի նիստին, ներկայացնելով տնտեսական ցուցանիշները, հայտարարեց ՀՀ  էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա հիշեցրեց, որ 2022-ի 7 ամիսների արդյունքներով տնտեսական ակտիվության ցուցանիշներն աճել են 13.1 տոկոսով։ Դա, ըստ նախարարի, բավականին բարձր ցուցանիշ է։

«Մեր կարծիքով՝ դա պայմանավորված է ոչ միայն աշխարհաքաղաքական, այլ նաեւ ներքին կառուցվածքային փոփոխություններով, որոնք տեղի են ունենում Հայաստանի տնտեսությունում։ Խոսքը, մասնավորապես, շինարարության եւ մշակող արդյունաբերության բուռն աճի մասին է»,- պարզաբանեց Քերոբյանը։
Նա համոզված է, որ դա, ըստ էության, Հայաստանի ամբողջ տնտեսական կառուցվածքի փոփոխություն է ենթադրում։