Փաշինյանի կինը հենց այնպես չէ մնացել Լեհաստանի օդանավակայանում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
«Կարծում եմ, որ նա հենց այնպես չի մնացել։ Լեհաստանում չէին կարող տեղյակ չլինել, որ Հայաստանի առաջին տիկինը օդանավակայանի տարածքում է եւ չին կարող փակել նրա մուտքը»,-նշեց փորձագետը։
«Այս մասին առաջինը գրել է հենց ինքը՝ Հակոբյանը՝ լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում այլ խոսակցություններ թույլ չտալու համար։ PR-ում սա կոչվում է պատվաստում»,-պարզաբանեց Քոչարյանը։
Նա նշեց, որ Փաշինյանների ընտանիքը վաղուց անցել է ընդհատակ՝ չհայտնվելով ԶԼՄ-ներում ու սոցիալական ցանցերում։ «Իմիջմեյքերները հասկացան, որ նման մոտեցումը կտրուկ բացասական ազդեցություն ունեցավ իրենց վարկանիշի վրա եւ կոչ արեցին փոխել վարքագիծը»,-հավելեց քաղտեխնոլոգը։





























