Արքայազն Չառլզը դարձավ Մեծ Բրիտանիայի թագավոր՝ ընտրելով Կառլ III անունը։ Ըստ PA Media-ի, դա նրա սեփական ընտրությունն է։ Իրականում Չառլզը չի փոխել անունը, այլ ընտրել է իր սեփականը, ինչպես իր թագուհի մայրը։
Չառլզ անունը, որը ծագում է հին գերմանական karl բառից, որը նշանակում է «ազատ մարդ», պատմականորեն թագավորական շրջանակներում ոմանց կողմից ընկալվում է որպես անեծք:
Կառլ I-ը բրիտանացի միակ միապետն է եղել, որը հրապարակայնորեն դատապարտվել եւ մահապատժի է ենթարկվել դավաճանության համար, իսկ Կառլ II-ը, որը հայտնի էր որպես Ուրախ միապետ, երկար տարիներ անցկացրել է աքսորում, ունեցել է 13 անօրինական երեխա եւ բազմաթիվ սիրուհիներ: Նրա թագավորությունն ուղեկցվել է նաեւ ժանտախտով եւ Լոնդոնի մեծ հրդեհով։
Նոր միապետը կարող էր հետեւել բազմաթիվ թագավորների թագավորական ավանդույթին եւ ընտրել Գեորգ անունը՝ դառնալով Գեորգ VII։ Անցյալում խոսակցություններ են եղել, որ Չառլզը նախապատվությունը տվել է Գեորգ VII-ին՝ պատմական պատճառներով, եւ իր տատիկին նրա նվիրվածության ու իր ամուսնու՝ Գեորգ VI-ի հանդեպ տատիկի ունեցած սիրո պատճառով:
Սակայն տասնամյակներ լինելով Չառլզ, նոր թագավորն ընտրել է սեփական անունը, ինչպես եւ իր մայրը:
Երբ արքայադուստր Եղիսաբեթը գահ է բարձրացել հոր մահից հետո, նրան հարցրել են, թե ինչ անուն կցանկանար օգտագործել որպես թագուհի։ Ասում են, որ նա պատասխանել է. «Իմ սեփական անունն, իհարկե: Ուրիշ ի՞նչ»։





























