Կասպից ծովի իրավական կարգավիճակին վերաբերող հարցերում Ռուսաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումները 85 տոկսով համընկնում են: Նման տեսակետ է հայտնել Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը: Նրա խոսքով, նոյեմբերի 5-6-ին Թուրքմենստանում տեղի է ունենալու մերձկասպյան երկրների ներկայացուցիչների հանդիպում, որտեղ քննարկվելու է Կասպից ծովի իրավական կարգավիճակը:

«Կարծում եմ, որ այդ հանդիպումից հետո մեր երկրների դիրքորոշումները ավելի կմոտենան հասնելով 95 տոկոսի»,- ընդգծել է դեսպանը: