Լիբիական ապստամբները պնդում են, որ Մուամար Քադաֆին գտնվում է Տրիպոլիի տարածքում, բնակելի շենքերից մեկի տարածքում:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, շենքը, որ գտնվում է Լիբիայի առաջնորդի նստավայրի մոտ, շրջապատված է:
«Նրանք միասին են, իրենց բնի մեջ, եւ այսօր ամեն ինչ կվերջացնենք»,- ասել է ընդդիմադիրներից մեկը:
Նշենք, որ Լիբիայի Անցումային ազգային խորհուրդը 1,6 միլիոն դոլար է խոստացել Մուամար Քադաֆիի գլխի համար: Նրա ցանկացած կողմնակից, ով կբերի գնդապետին` մեռած, կամ կենդանի, կհամաներվի:



























