Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարել է, որ Էյֆելյան աշտարակը սովորականից մեկ ժամ շուտ կանջատի իր լույսերը։ Խորհրդանշական միջոցառումը էներգիայի պահպանման ավելի լայն ծրագրի մի մասն է, քանի որ քաղաքը պատրաստվում է էներգիայի ավելի բարձր գների, հաղորդում է Politico-ն:
Լեգենդար աշտարակի լույսերը կմարեն 23:45-ին։
Այլ միջոցները ավելի արդյունավետ կլինեն։ Քաղաքային տների ջեռուցումը 19-ից կնվազի 18 աստիճանի, բացառությամբ մանկապարտեզների եւ ծերանոցների։ Հանրային լողավազանները նույնպես կնվազեցնեն ջերմաստիճանը մինչեւ 26 աստիճան Ցելսիուս: Փարիզում եւ ֆրանսիական այլ քաղաքներում որոշ հանրային լողավազաններ արդեն փակվել են մասնավոր կապալառուի կողմից՝ գների բարձրացման պատճառով։ Ժամը 22-ին կանջատվի նաեւ հանրային հուշարձանի լուսավորությունը, թեեւ փողոցների լույսերը կմնան վառված:





























