ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա:
Սերժ Սարգսյանի հետ մեկնել են նաեւ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահության անդամներ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը եւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Մոսկվայում «Հեռուստամարաթոն 2009»-ի շրջանակում կկայանա ՀՀ Նախագահի կողմից հրավիրված բարեգործական դրամահավաք-ճաշկերույթ:




























