Իրանի խորհրդարանի նախկին խոսնակ, նախագահի նախկին թեկնածու Մեհթի Քերուբին այցելել է սրահ, որտեղ անցկացվելիս է եղել մամուլի եւ տեղեկատվության փառատոն-ցուցահանդես:

Այստեղ Քերուբիին շատ բուռն դիմավորել են իր կողմնակիցները եւ ընդդիմադիր խմբերը: Նրան սկսել են բազմաթիվ հարցեր տալч կապված ընտրությունների հետ: Քերուբիի կողմակիցները բացականչել են «Մահ դիկտատորին», «Մահ Ռուսաստանին», «Կեցցե Մուսավին ու Քերուբին»: Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 12-ին Իրանում նախագահական ընտրություններում նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հիմնական մրցակիցը Միր Մուսավին էր:

Բողոքելով նման լոզունգների դեմ՝ ներկա նախագահ Մահմուդ Ահմադինեջադի կողմնակիցները սկսել են դեմ հանդես գալ Քերուբիին: Արդյունքում երկու ճամբարների միջեւ առճակատում է սկսվել: Նախագահի կողմնակիցները փորձել են հարձակվել նախկին խոսնակի վրա: Վեճը վերաճել է ծեծկռտուքի, որի ժամանակ ավերվել են մի քանի տաղավարներ: Անվտանգության աշխատակիցների միջամտությունից հետո Քերուբին դուրս է բերվել սրահից: