Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Սյունիքի զինվորական հոսպիտալ՝ հանդիպելու ադրբեջանական ագրեսիայի ընթացքում վիրավորում ստացած քաղաքացիներին։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Նա բժիշկների հետ քննարկել է անհրաժեշտ բուժօգնության տրամադրման հարցը։