Գերծանր քաշային կարգում IBF եւ WBO չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն հայտարարել է, որ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի որոշման համաձայն՝ ինքը պարտադրաբար պետք է մենամարտի Ալեքսանդր Պովետկինի հետ։ Այս մասին հաղորդում է REGNUM լրատվական գործակալությունը։

«Պովետկինի հետ պետք է մրցեմ մինչեւ հաջորդ տարվա վերջ։ Քանի որ ես ունեմ երկու չեմպիոնական գոտի, համապատասխանաբար դրանց պաշտպանությունը պետք հաջորդաբար լինի»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ Պովետկինը Կլիչկոյի հետ պետք է մրցեր դեռեւս 2008 թվականին, սակայն մենամարտին պատրաստվելու ժամանակ նա վնասվածք էր ստացել, ինչի պատճառով խաղը հետաձգվել էր մինչեւ 2009 թվականի աշուն։ Սակայն այդ ժամանակ եւս մենամարտը չկայացավ, քանի որ այս անգամ էլ վնասվածք էր ստացել Կլիչկոն։