TMZ.com կայքը ցուցադրել է Սթիվ Ջոբսի նկարները, որոնք արվել են Apple-ի գլխավոր ղեկավարի պաշտոնը լքելու հաջորդ օրը:
Ջոբսը սարսափելի նիհար տեսք ունի, նրան օգնում են, որ կանգնի ոտքերի վրա:
2004 թ. Ջոբսի մոտ հայտնաբերվել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի տեսակ, որը խիստ հազվադեպ հիվանդություն է: 2009 թ. նրան լյարդի փոխպատվաստում են արել: Հունվարից Ջոբսը առողջական խնդիրների պատճառով անժամկետ արձակուրդում է գտնվում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ օգոստոսի 25-ին Apple կորպորացիայի գլխավոր տնօրեն Սթիվ Ջոբսը հրաժարական էր ներկայացրել իր պաշտոնից Ընկերության նոր գլխավոր տնօրեն էր նշանակվել օպերացիոն տնօրեն Թիմ Քուկը, իսկ Սթիվ Ջոբսը զբաղեցրել է տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը:



























