Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը՝ մեկնաբանելով հոկտեմբերի 24-ին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն լուրը, թե հայկական կողմի կրակոցից սպանվել է ադրբեջանցի զինվոր։
«Հայ դիպուկահարի գնդակից մահացած ադրբեջանցի զինվորի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, ղարաբաղյան կողմը չի խախտել հրադադարի ռեժիմը»,- հայտարարել է Հասրաթյանը՝ հավելելով, որ սա ադրբեջանցիների հերթական սուտն է։
Նշենք, որ Աղդամի մոտ գտնվող ճակատային գծում հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկատվությունը այսօր տարածել են բոլոր ադրբեջանական լրատվամիջոցները՝ միաժամանակ նշելով, որ այդ տեղեկությունը չի հաստատում նույնիսկ Ադրբեջանի պաշտապնության նախարարությունը։




























