Արդեն հաջորդ շաբաթ Գերմանիայում կկազմավորվի կոալիցիա։ Այս մասին կուսակցությունների միջեւ երկարատեւ քննարկումներից հետո այսօր, հոկտեմբերի 24-ին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Ինչպես հայտնել է կանցլերը, նրա ղեկավարած Քրիստոնեա-դեմոկրատական եւ Քրիստոնեա-սոցիալիստական միությունները եւ Գիդո Վեստերվելեի գլխավորած Ազատ դեմոկրատների կուսակցությունը համաձայնության են եկել կոալիցիա ստեղծելու շուրջ։ «Մենք համաձայնության ենք եկել եւ դա շատ լավ նորություն է գերմանիայի համար»,- մեջբերում է Մերկելին «Вести»-ին։
Այսպիսով, նոր կառավարության կազմում կլինեն 16 նախարարներ։ Ութ աթոռ, այդ թվում՝ կառավարության առաջնորդինը, կզբաղեցնեն Քրիստոնեա-դեմոկրատական խորհրդի ներկայացուցիչները, նախարարական հինգ պորտֆելներ կհասնեն Ազատ դեմոկրատների կուսակցությանը, երեքը՝ Քրիստոնեա-սոցիալիստական միությանը։ Կառավարության կազմը դեռեւս չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ Ազատ դեմոկրատների կուսակցության առաջնորդ Հիդո Վեստերվելլեն նոր կառավարությունում արտաքին գործերի նախարարի պաշտոնն է ստանձնելու։
Մերկելը նոր կառավարության գլխավոր նպատակն է համարել տնտեսական աճը, բարեկեցության բարձրացումը, կրթության համակարգի բարելավումը եւ հասարակության համախմբումը։




























