Մոսկվայում Գլինկայի անվան երաժշտական մշակույթի թանգարանում, օգոստոսի 30-ին եւ 31-ին կայանալու է Թարիվերդիեւի անվան երգեհոնահարների միջազգային մրցույթը:

Մասնակցության հայտ են ներկայացրել 11 երգեհոնահարներ Էստոնիայից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից, Հայաստանից, Ռուսաստանից: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է նախագծի մամուլի քարտուղար Տատյան Մագդան:

Մրցույթի առաջին ընտրական փուլն արդեն կայացել է ԱՄՆ-ում եւ Եվրոպայում:

Մրցույթներ են կայանալու նաեւ Աստանայում` սեպտեմբերին, իսկ եզրափակիչ երկրորդ եւ երրորդ փուլերը կայանալու են Կալինինգրադում սեպտեմբերի 6-ից 11-ը:

Թարիվերդիեւի 80-ամյակի կապակցությամբ այս տարի ոչ միայն ոչ միայն մրցույթ, այլեւ բազմաթիվ համերգներ են կայանալու: