Շուրջ 400 մարդ է թունավորվել թուրքական Մուշ գավառում տեղի ունեցած հարսանիքի ժամանակ։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը, 135 մարդ, որոնցից 80-ը երեխաներ, ծանր վիճակում են եւ գտնվում են տեղի հիվանդանոցներում։ 4 մարդու վիճակ գնահատվում է որպես ծայրաստիճան ծանր։ Թունավորման պատճաներն առայժմ պարզված չեն։ Ընթանում է հետաքննություն։
Տեղադրություն




























