«Պետք չէ բացառել, որ եթե Վրաստանը լիներ ՆԱՏՕ-ի անդամ, ապա անցած տարվա օգոստոսին Ռուսաստանի հետ պատերազմ չէր լինի»,- Ռիգայում հայտարարել է Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբոռնը: Այս մասին հաղորդում է «Գազետա.ռու»-ն:
Ասելբոռնի կարծիքով, եթե Վրաստանը նախորդ տարվա օգոստոսին ՆԱՏՕ-ի անդամ լիներ, ապա այդ դեպքերը մարտահրավեր կլինեին Վաշինգտոնյան պայմանագրի 5-րդ հոդվածով, որը պարտավորեցնում է օգնություն տրամադրել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներն, որոնք հարձակման են ենթարկվել: Նա նաեւ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է ամրապնդի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ միայն այդ կերպ կարելի է նրան վերահսկել ու պահել իր տեսադաշտում:




























