Այսօր, հոկտեմբերի 26-ին Աֆղանստանի հարավում օդում բախվել են ռազմական երկու ուղղաթիռներ, որոնք մասնակցում էին այդ երկրում անվտանգության ապահովման միջազգային ուժերի (ԱԱՄՈՒ) ռազմական գործողությանը։ Միջադեպի արդյունքում, ինչպես հաղորդում է «Վեստի»-ն, զոհվել են ամերիկացի 4 զինծառայողներ, եւս երկուսը՝ վնասվածքներ են ստացել։ Ուղղաթիռի ընկնելու վայրում ընթանում են որոնողա-փրկարարական գործողություններ։
Ուղղաթիռների կործանման հնարավոր պատճառների վերաբերյալ առայժմ պաշտոնական հայտարարություններ չեն արվել։ Մինչդեռ, ինչպես հաղորդում է Associated Press-ը, ամերիկյան ռազմական հրամանատության ներկայացուցիչները բացառել են այն վարկածը, թե ուղղաթիռները կարող էին խփվել. «Հակառակորդի կողմից ոչ մի կրակոց չի արձանագրվել»,- հայտնել է ԱԱՄՈՒ-ի ներկայացուցիչը։
Միաժամանակ, ինչպես հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Աֆղանստանի արեւմուտքում կործանվել է «Թալիբան» շարժման ջոկատների դեմ ռազմական գործողությանը մասնակցող, որի ընթացքում ոչնչացվել են 12 ապստամբներ, եւս մեկ ուղղաթիռ։ Ընդ որում, ըստ գործակալության տվյալների, ամերիկացի մի քանի զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։ Ներկայումս հետաքննվում են դեպքերի հանգամանքները։




























