Հնդկաստանը կշարունակի ջանքեր գործադրել Kohinoor ադամանդը վերադարձնելու համար։ Այս մասին հայտարարել է երկրի ԱԳՆ ներկայացուցիչ Արինդամ Բաղչին, հայտնում է PTI լրատվական գործակալությունը։

Եղիսաբեթ II թագուհու մահից հետո աշխարհի ամենամեծ ադամանդներից մեկի վերադարձի հարցը կրկին արդիական է դարձել։

«Որքան ես եմ հասկանում, Հնդկաստանի կառավարությունը մի քանի տարի առաջ խորհրդարանում արձագանքել է դրան: Մենք ասել ենք, որ ժամանակ առ ժամանակ բարձրացնում ենք այդ հարցը Մեծ Բրիտանիայի կառավարության առջեւ եւ կշարունակենք խնդրին բավարար լուծում տալու ուղիներ ու միջոցներ փնտրել»,- ասել է Բաղչին։

Աշխարհի խոշորագույն ադամանդներից մեկը՝ 108 կարատանոց Kohinoor թանկարժեք քարը, 1849 թվականին են նվիրել Վիկտորյա թագուհուն։ Ներկայումս Kohinoor-ը կամ «լույսի լեռը» դրված է թագին Մալթայի խաչի վրա, որը պատրաստվել է Մեծ Բրիտանիայի հանգուցյալ թագուհի Եղիսաբեթ II-ի համար:

Թանկարժեք քարը Վիկտորյա թագուհուն նվիրել է մահարաջա Դյուլիփ Սինգհը: