Գերմանացի քննիչները պարզել են, որ «Հյուսիսային հոսք» եւ «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարերի պայթյունները կարող են լինել սաբոտաժի հետեւանք, բայց դեռ չեն պարզել, թե ով է կատարել այն, գրել է Wall Street Journal պարբերականը՝ հղում կատարելով աղբյուրներին։
«Քննիչները չեն կարողացել պարզել վթարի կազմակերպիչներին»,- նշվել է հրապարակման մեջ։
Նշվել է նաեւ, որ գերմանացի որոշ պաշտոնյաներ մտածում են, որ պայթյունների հետեւում Ռուսաստանն է կանգնած։
Մինչ այդ փորձագետները դրոնի օգնությամբ նկարահանել էին պատահարների վայրը եւ, գնահատելով ավերածությունների մասշտաբը, կարծիք հայնել, որ նման վթարի պատճառ կարող էր լինել միայն պայթյունը։
Ահաբեկչությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 26-ին դեպի Եվրոպա ռուսական արտահանվող գազի երկու խողովակաշարերում՝ «Հյուսիսային հոսքում» եւ «Հյուսիսային հոսք-2»-ում։ Գերմանիան, Դանիան եւ Շվեդիան չեն բացառում նպատակաուղղված դիվերսիան։ «Հյուսիսային հոսքի» Nord Stream AG օպերատորը տեղեկացրել է, որ արտակարգ դրությունը գազամուղներում աննախադեպ է, եւ անհնար է գնահատել նորոգման ժամկետը։





























