Թալին քաղաքում սեպտեմբերի 2-ին տեղի կունենա ԱՄՆ դեսպանատան Ռազմական hամագործակցության գրասենյակի, ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարության քաղաքացիական դեպարտամենտի եւ ԱՄՆ ցամաքային զորքերի ինժեներական կորպուսի կողմից վերանորոգված Թալինի պոլիկլինիկայի բացման արարողությունը:
ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը կմասնակցեն Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ԱՄՆ դեսպանատան Ռազմական համագործակցության գրասենյակի ներկայացուցիչները, Եվրոպական հրամանատարության ներկայացուցիչները եւ մարզային այլ պաշտոնյաներ: Այս միջոցառումից անմիջապես հետո Ներքին Սասնաշեն գյուղում տեղի կունենա 1958թ սեպտեմբերի 2-ին Ամերիկյան C-130 ռազմական օդանավի վթարի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը, որին կմասնակցեն ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուն, ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարության բարձրաստիճան ներկայացուցիչներ, ինչպես նաեւ` ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ: Այս միջոցառմանը կհաջորդի Սասնաշենի մանկապարտեզի շենքի բացումը: Արարողությանը կմասնակցեն ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուն, ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարության բարձրաստիճան ներկայացուցիչներ, ինչպես նաեւ` ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ:



























