Օգոստոսի 30-ին մահացել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության խորհրդական Էդուարդ Հարությունյանը:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Էդուարդ Հարությունյանը ծնվել է 1953թ. մարտի 25-ին:
1975թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը:
1994 թվականից աշխատել է ԱԳՆ համակարգում` տարբեր պաշտոններ զբաղեցնելով ԱՊՀ եւ Քաղաքական ծրագրավորման վարչություններում:
2005-2009թթ. եղել է Բելառուսում Հայաստանի դեսպանության խորհրդականը: 2009-2011թթ. աշխատել է ՀՀ ԱԳՆ քաղաքական ծրագրավորման վարչության վերլուծական բաժնի վարիչ:
2011թ. Էդուարդ Հարությունյանին շնորհվել է «առաջին դասի խորհրդական» դիվանագիտական աստիճան:
2011թ. հունվարից Ռուսաստանում Հայաստանի դեսպանության խորհրդականն էր:
ՀՀ արտգործնախարարությունը, արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններն իրենց ցավակցությունն են հայտնում Էդուարդ Հարությունյանի հարազատներին եւ ընկերներին` նրա վաղաժամ մահվան կապակցությամբ:
Էդուարդ Հարությունյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 1-ին, ժամը` 18.00 (Պուշկին 1, բն. 16 հասցեում), հուղարկավորման արարողությունը` սեպտեմբերի 2-ին, ժամը` 14.00 նույն հասցեից:



























