«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, վթարավերականգնողական աշխատանքների հետ կապված, սեպտեմբերի 2-ին ժամը 10.00-ից մինչեւ սեպտեմբերի 3-ը ժամը 07.00-ը կդադարեցվի Երեւանի մի շարք հատվածների ջրամատակարարումը:

«ԵրեւանՋուր»-ից NEWS.am-ին հայտնում են, որ կջրազրկվեն մասնավորապես, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի` Բոյնի, Քանաքեռ թաղամասերի, Թբիլիսյան խճ. 1, 10, 2, 2/715, 3, 35/1, 35/2, 4, 5/1, 6, 7, Ռայնիսի 105, 88, 89, 90, Ռուբինյանց 17, 17/1, 17/2, 19, 19/1, 19/2, 2/1, 2/2, 2/3, 20, 21, 21/1, 21/2, 21/3, 22, 23, 23/1, 24, 26, 28, Գոգոլի 85, 86, 87, Պ.Սեւակի 90, 92 շենքերի, Թբիլիսյան խճ. 25` «Իմեքս գրուպ» ընկերության, Նավթահետախուզական թաղամասի, Սարկավագի, Դրոյի, Ավետիսյան 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, Նորաշխարհյան, Շովրոյան, Ուլնեցու, Լեփսիուսի 6-րդ, Մելիքյան, Զաքյան, Զ. Սարկավագ, Աղասու, Ֆանարջյան,  Գաստելլո 5 եւ 5Ա, Զեյթուն 5ա, Շովրոյան, Ծարավ-Աղբյուր փողոցներ ու նրբանցքներ եւ հարակից տարածքներն ինչպես նաեւ Կոտայքի մարզի Վերին Պտղնի, Բալահովիտ, Առինջ գյուղերը: