Վաղը Ազգային ժողովի այգում տեղի կունենա 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում ոճրագործության զոհ դարձած պետական ու քաղաքական գործիչներ` Հայաստանի Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի, Հայաստանի Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի, Յուրի Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Միքայել Քոթանյանի, Արմենակ Արմենակյանի, Հենրիկ Աբրահամյանի, Լեոնարդ Պետրոսյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողի բացման արարողությունը: Այդ մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հիշեցնենք, որ ուղիղ 10 տարի առաջ 5 ահաբեկիչներ՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, զինված մուտք գործեցին ԱԺ նիստերի դահլիճ եւ կրակ բացեցին ներկաների վրա: Նրանց նպատակային կրակոցների զոհ դարձան երկրի վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը ւ եւս 6 հոգի: Մոտ 4 տարի տեւած դատավարության արդյունքում ոչ մի նոր բան պարզել չհաջողվեց այդ ոճրագործության կազմակերպիչների առումով: