«Ժառանգություն» կուսակցությունից հեռացված Վարդան Խաչատրյանը, ով այդ կուսակցության վարչության անդամ էր եւ ԱԺ համանուն խմբակցության անդամ, այլեւս Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) անդամ է: Այս լուրը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, նշելով, որ դա տեղի է ունեցել օրերս՝ կուսակցության անդամների երդման արարողության ժամանակ:

Այսպիսով, «Ժառանգությունից» հեռացվածներից առնվազն մեկը դարձավ Հայ ազգային կոնգրեսին անդամակցող կուսակցության անդամ: Ի դեպ, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է , որ 2010-ի սկզբին տեղի կունենա իրենց կուսակցության արտահերթ համագումարը, որտեղ պետք է քննարկվի «Ժառանգություն»-ում տիրող իրավիճակը: