Մոսկվայի կառավարությունը պատրաստ է դատի տալ Ռուսաստանի լբերալ-ժողովրդավարական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկիին, այն բանի համար, որ վերջինս Մոսկվայում գրծող կարգերն անվանել է «մաֆիոզ»: Այս մասին գրում է «Նեզավիիմայա գազետա»-ն, հղում անելով Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի մամուլի քարտուղար Սերգեյ Ցոյի վրա:
«Մենք հրաշալի հնարավորություն ունենք Ժիրինովսկու դեմ դատական հայց ներկայացնելու համար: Մենք հիանալի հեռանկարներ ունենք»,- ասել է Ցոյը:
Հիշեցնենք, որ Ժիրինովսկին թերթերից մեկին տված հարցազրույցում հայտնել է, որ չի վախենում դատարանում պարտվելուց, հաշվի չառնելով, որ Լուժկովը երբեք չի պարտվել դատարաններում: «Ես ասել եմ, որ Մոսկվան դա մեծ Չերկիզովյան շուկա է եւ դրա գլխավոր մեղավորը քաղաքապետ Լուժկովն է: Այդպիսի կեղտոտ, կոռումպացված սաբոտաժ երբեք չի եղել կառավարությունում: Դրանում է ողջ խնդիրը: Ես կուսակցության անունից պահանջել եմ հեռացնել Լուժկովին, ինչպես նաեւ Տուլայի նահանգապետ Դուդկային ու ԿԸՀ նախագահ Չուրկովին»,- ասել է Ժիրինովսկին, պատմելով նախագահ Մեդվեդեւի հետ պետդումայի խմբակցությունների ղեկավարների հանդիպման արդյունքների մասին:




























