Հոկտեմբերի 25-ին, ժամը 21.19-ին Արշակունյաց պողոտայում դեռևս չպարզված հանգամանքներում իրար են բախվել «Աուդի», «ՎԱԶ-2107», «ՎԱԶ-2121», «Միթսուբիշի» եւ «Ֆորդ» մակնիշների ավտոմեքենաները:

Հայաստանի փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով հետիոտն, 1987 թ. ծնված Նարինե Հովհաննիսյանը, վրաերթի է ենթարկվել եւ տեղում զոհվել, իսկ «Աուդի» ավտոմեքենայի վարորդ, 1977 թ. ծնված Արամ Ավագյանը եւ նույն ավտոմեքենայի ուղեւոր, 1979 թ. ծնված Լիլիթ Գալստյանը, տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ա. Ավագյանը, անցնելով հետազոտում, դուրս է գրվել, իսկ Լ. Գալստյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Փրկարարների ուժերով պողոտայի երթեւեկելի մասն ազատվել է վթարված ավտոմեքենաներից: