Սեուլն ու Վարշավան ստորագրել են Լեհաստանում միջուկային էներգիայի զարգացման հիմնական համաձայնագրերը, հայտնում է AP-ն։

Լեհական ZE PAK եւ PGE ընկերությունները եւ կորեական KHNP-ն կգնահատեն Պատնովում 1400 մեգավատտ հզորությամբ չորս միջուկային ռեակտորների կառուցման նպատակահարմարությունը հարավկորեական տեխնոլոգիայով, ասվում է Հարավային Կորեայի առեւտրի, արդյունաբերության եւ էներգետիկայի նախարարությւան եւ Լեհաստանի պետական ակտիվների նախարարության համատեղ հայտարարության մեջ:

Ընկերությունները, կառավարության աջակցությամբ, մտադիր են մինչեւ այս տարվա վերջը գործարանի զարգացման նախնական պլան պատրաստել։

Եթե վերջնական համաձայնագիրը ստորագրվի, դա կլինի «ձեռքբերում, որը կաջակցվի ատոմակայանների արտահանման հարցում կորեական կառավարության վճռականությամբ եւ քաղաքականությամբ»,- ասել է առեւտրի, արդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Չան Յան Լին։

Լեհաստանի պետական ակտիվների նախարար Յացեկ Սասինը Կորեա կատարած այցի ընթացքում քննարկել է նաեւ Հարավային Կորեայի հետ Լեհաստանի պաշտպանական գործընկերության ամրապնդման հարցը։

«Մենք ողջունում ենք այն տեղեկությունը, որ ZE PAK-ը եւ PGE-ն բանակցություններ են սկսել KHNP-ի հետ, ինչը էլ ավելի կամրապնդի Լեհաստանի եւ Հարավային Կորեայի հարաբերությունները»,- ասվում է Սասինի հայտարարության մեջ:

ZE PAK-ը, որը պատկանում է միլիարդատեր Զիգմունտ Սոլորզին, էներգիա է արտադրում հիմնականում գորշ ածխից, սակայն նախատեսում է աստիճանաբար հրաժարվել ածխից մինչեւ 2030 թվականը եւ հետագայում էներգիա արտադրել միայն վերականգնվող աղբյուրներից: