Լեհաստանի արտադրական հատվածը հոկտեմբերին ավելի արագ է կրճատվել, քան նախորդ ամիս, քանի որ սրընթաց աճող ինֆլյացիան եւ տնտեսական անորոշությունը, որոնք սրվել են ուկրաինական պատերազմի հետեւանքով, ազդել են արտադրանքի եւ պատվերների ծավալի վրա:
Լեհաստանի վերամշակող արդյունաբերությանմեջ գնումների S&P Global ինդեքսը հոկտեմբերին նվազել է մինչեւ 42,0՝ սեպտեմբերի 43,0-ից՝ մնալով 50,0-ից ցածր, որը բաժանում է աճը կրճատումից: Reuters-ի կողմից հարցված վերլուծաբանները ակնկալում էին 42,5 ցուցանիշ:
«Հոկտեմբերը դժվարին ամիս էր լեհ արտադրողների համար, քանի որ արձանագրվել է ինչպես արտադրության, այնպես էլ նոր պատվերների կտրուկ անկում»,- հայտարարել է S&P Global Market Intelligence-ի տնտեսության հարցերով տնօրեն Փոլ Սմիթը: «Ուկրաինայի պատերազմը, բարձր ինֆլյացիան եւ խիստ անորոշ տնտեսական հեռանկարները խաթարել են վաճառքներն ու վստահությունը տարեվերջին»:
Բիզնեսի բարդ պայմանների հետեւանքով ընկերությունները կրճատել են իրենց գնողական ակտիվությունը։ Ապրանքների գները շարունակել են աճել, եւ ընկերությունները դրան արձագանքել են բարձրացնելով սեփական գները հուլիսից ի վեր ամենաբարձր մակարդակին:





























