Moody's վարկանիշային գործակալությունը Գերմանիայի, Իտալիայի եւ չորս այլ երկրների բանկերի կանխատեսումը «կայունից» իջեցրել է մինչեւ «բացասական»՝ էներգետիկ ճգնաժամի եւ բարձր գնաճի պատճառով տնտեսությունների թուլացման պայմաններում: Վարկանիշի իջեցումը կազդի նաեւ Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի եւ Սլովակիայի բանկային հատվածի վրա, հայտնում է Reuters-ը։

«Մենք ակնկալում ենք աշխատանքային պայմանների հետագա վատթարացում»,- ասել է Լուիզա Վելինը Moody's-ից:

Եվրոպական բանկերի բաժնետոմսերն ընկել են գրեթե 25 տոկոսով՝ այս տարվա սկզբին Ուկրաինայում ունեցած նախապատերազմյան բարձր մակարդակից:

Moody's-ը հայտարարել է, որ ակնկալում է, որ բանկային վարկերի որակը, շահութաբերությունը եւ ֆինանսական հասանելիությունը կնվազեն: «Գների աճը կազդի բազմաթիվ ձեռնարկությունների եւ տնային տնտեսությունների վարկունակության վրա՝ հրահրելով նոր խնդրահարույց վարկերի ձեւավորում»,- ասել է Վելինը։

Moody's-ի կանխատեսումը բրիտանական եւ ավստրիական բանկերի համար մնում են կայուն: