Նոյեմբերի 1-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում տված ջրաշենցի տղամարդը հայտնել էր, որ իր այգուց գողացել են մոտ 30 խմ փայտ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունն արել է մայրաքաղաքի 32-ամյա բնակիչը: Բացատրական աշխատանքի արդյունքում նա, իր վարած «ԳԱԶել»-ով, ներկայացել է Արտաշատի բաժին և խոստովանել:

Երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմնին:

Գողոնը հայտնաբերվել է:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: