Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ասել է, որ ամերիկյան զորքերը դեռ երկար կմնան Եվրոպայում։ Այս մասին տեղեկացվել է Սպիտակ տան կայքում։

Լեհական ռադիոյի թղթակից Մարեկ Վալկուսկին ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենին հարցրել է, թե որքան կմնան ԱՄՆ զորքերը Լեհաստանում եւ Հյուսիսատլանտյան դաշինքի այլ երկրներում։

«Նրանք [ԱՄՆ զինվորականները] այնտեղ երկար կմնան»,- ընդգծել է Բայդենը։

Որեւէ ժամկետ կամ  մանրամասն Եվրոպայում ԱՄՆ զորքերի գործողությունների վերաբերյալ այժմ չկա։