Երևանի Արաբկիր վարչական շրջանում հայտնաբերել են «PALOMA» հյուրանոցային համալիրի նախկին տնօրենի դին, հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ կայքի` նոյեմբերի 7-ին՝ ժամը 22։20-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժինն ահազանգ է ստացել, որ Ավետ Ավետիսյան 76/1 շենքի բակում դի կա։

Նախնական տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 43-ամյա Արմեն Օ․-ն էր, որն անզգուշաբար ընկել է, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Ոստիկաններն ու քննչական բաժինը պարզում են դեպքի մանրամասները։

Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։