Եռօրյա պաշտոնական այցով Ստեփանակերտում է գտնվում Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պատվիրակությունը` արտաքին գործերի նախարար Վլադիմիր Յաստրեբչակի գլխավորությամբ:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության պատվիրակությունը հոկտեմբերի 26-ին՝ առավոտյան ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանի ուղեկցությամբ եղել է Մեծ հայրենականի և ղարաբաղյան պատերազմի նահատակների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում, ծաղկեպսակներ տեղադրել և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել նահատակներին:
Իսկ երեկ, մշակութային ծրագրի շրջանակներում, հյուրերը ծանոթացել են Տիգրանակերտում իրականացվող պեղումներին, ապա եղել Գանձասարի միջնադարյան վանքում:




























