Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ասյօր` սեպտեմբերի 5-ին ընդունել է բարերար Արթուր Վարժապետյանին եւ նրա հետ քննարկել Արցախում տարբեր բարեգործական ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
ԼՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը բարերարին պարգեւատրել է «Երախտագիտություն» մեդալով` բարձր գնահատելով նրա ավանդը մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման գործում:
Այնուհետեւ երկրի ղեկավարը մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մասնակցել է սոցիալական ծրագրերի իրականացման շրջանակներում մեքենաների հանձնման հանդիսավոր արարողությանը:
Միջոցառմանը ներկա են եղել Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Աժ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, պաշտոնատար այլ անձինք:


























