Առաջիկա ամիսներին նավթի շուկաները կբախվեն մի շարք համաշխարհային ռիսկերի, որոնք կարող են բարձրացնել նավթի գները մինչեւ 120 դոլար մեկ բարելի դիմաց եւ պահել դրանք այդ մակարդակում: Այս մասին Insider-ին հայտարարել է Energy Aspects-ի փորձագետ Լիվիա Գալարատին։

Ամենակարճաժամկետ ռիսկերի թվում են Եվրամիության դեկտեմբերի 5-ի պատժամիջոցները, որոնք կարգելեն ռուսական հում նավթի ներկրումը ծովային ճանապարհով։ Եվրոպայի խոշորագույն էներգակիրների մատակարարումների կտրուկ անկումը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի նավթի գների աճի, ասել է Գալարատին, եւ գները կբախվեն նոր ճնշման փետրվար ամսին, երբ ուժի մեջ մտնեն ԵՄ հաջորդ պատժամիջոցները նավթամթերքների, օրինակ՝ դիզելային վառելիքի հանդեպ:

«Մենք տեսնում ենք, որ մինչեւ այս տարվա վերջը գները կաճեն մինչեւ 120 դոլար»,- ասել է նա: «Եվ մենք իրականում չենք տեսնում դրանց էական նվազում՝ այդ մակարդակի համեմատ հետագա երկու տարիների ընթացքում, քանի որ մատակարարումների հետ կապված կառուցվածքային խնդիր կծագի»:

Գալատարիի խոսքով՝ Եվրոպան ստիպված կլինի կտրել իրեն վաղեմի աղբյուրից, մինչեւ որն ընդամենը մի քանի օրվա ճանապարհ է, եւ ապավինել ավելի հեռավոր աղբյուրների, ինչպիսիք են ԱՄՆ-ը եւ Մերձավոր Արեւելքը:

Բացի այդ, Ռուսաստանի հում նավթի արդյունահանումն արդեն իսկ օրական 500 000 բարելով ցածր է եւ հաջորդ տարվա սկզբին կարող է կրճատվել օրական եւս 1,5 միլիոն բարելով, քանի որ վառելիքի արգելքը ստիպում է ռուսական նավթավերամշակման գործարաններին կրճատել արդյունահանումը:

Ռուսաստանից նման մեծ ծավալի երկարաժամկետ կորուստը հսկայական հարված կհասցնի նավթի համաշխարհային մատակարարումներին, եւ Գալարատին ասել է, որ դա ամենամեծ ռիսկն է շուկաների համար:

Միեւնույն ժամանակ, արեւմտյան կառավարությունների կողմից սուբսիդիաները եւ հարկային արտոնությունները, որոնք կոչված են օգնել մարդկանց վճարել իրենց հաշիվները, ավելի կխթանեն պահանջարկը եւ թույլ չեն տա հետ բերել բաց թողնված առաջարկը: «Շուկայական գները կբարձրանան մինչեւ երկինք, եւ, ի վերջո, ինչ-որ մեկը ստիպված կլինի վճարել հաշիվները»,- զգուշացրել է Գալարատին:

Բացի Ռուսաստանի դեմ Եվրոպայի պատժամիջոցներից, աշխատանքը վերսկսելու Չինաստանի ծրագրերը եւ ՕՊԵԿ+-ի որոշումներին ԱՄՆ արձագանքը կարող են կա՛մ պահպանել նավթի գները, կա՛մ կտրուկ բարձրացնել դրանք 2023 թվականին: Զրոյական COVID-19-ի Չինաստանի քաղաքականությունը օգնել է Եվրոպային, քանի որ Ռուսաստանից էներգակիրների մատակարարումների, ինչպես նաեւ այլ երկրներից մատակարարումների համար մրցակցությունն ավելի քիչ էր:

Բայց եթե աշխարհի մեծությամբ երկրորդ տնտեսությունում զսպված պահանջարկը հանկարծ վերադառնա, գները կարող են աճել, իսկ համաշխարհային մատակարարումները կարող են բախվել լրացուցիչ խոչընդոտների, ինչը հատկապես կառնչվի Եվրոպային, ասել է Գալարատին:

Մինչդեռ աշխարհի մյուս խոշոր նավթարդյունահանողները՝ ՕՊԵԿ+-ը եւ ԱՄՆ-ը, կարող են մեծացնել անորոշությունը շուկաներում։ Նավթային կարտելը նվազեցրել է իր արդյունահանման քվոտան՝ բարձրացնելով նավթի գները, իսկ ԱՄՆ-ը նավթ է բաց թողնում Ռազմավարական նավթային պահուստից՝ դրանք իջեցնելու համար:

«ՕՊԵԿ-ը շատ ուշադիր հետեւում է, որ գները հնարավորինս ցածր լինեն»,- ասել է Գալարատին: «Իսկ այժմ խոսակցություններ կան ԱՄՆ-ից արտահանումը սահմանափակելու մասին։ Այսպիսով, այն, ինչ տեղի կունենա այս քաղաքականության հետ, կդառնա եւս մեկ կարեւոր գործոն, որին պետք է հետեւել»: