Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը Երեւանի խոշոր «գծատերերից» է, հաղորդում են NEWS.am-ի աղբյուրները: Ըստ աղբյուրի` նրան են պատկանում թիվ 22 եւ 39 երթուղային տաքսիները, «Անգել» տաքսի ծառայությունը, թիվ 45 ավտոբուսային երթուղին, եւ այլ երթուղիներ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը` Մ. Օհանյանի դեմ մեղադրանք է առաջադրվել, եւ Կենտրոն եւ Նորք մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ երկամսյա կալանքի որոշում է կայացրել:



























