Ֆիննական Fortum էներգետիկ ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է սկսել միջուկային վառելիք գնել ամերիկյան Westinghouse Electric-ից, հայտնում է Reuters-ը։

Fortum-ը սկսել է փոխարինող փնտրել ռուսական վառելիքի համար, որը նա օգտագործում է 2008 թվականից։

«Վառելիքի նոր եւ զուգահեռ մատակարարը կդիվերսիֆիկացնի մեր վառելիքային ռազմավարությունը, կբարձրացնի մատակարարման անվտանգությունը եւ կապահովի էներգիայի հուսալի արտադրություն», - ասել է Լովիսայում էլեկտրակայանի ղեկավար Սասու Վալկամոն:

Fortum-ը դիմել է Ֆինլանդիայում իր երկու էլեկտրակայանների համար մինչեւ 2050 թվականը շահագործման լիցենզիա ստանալու նպատակով, մինչդեռ ռուսական «Ռոսատոմ» պետական ​​էներգետիկ ընկերության դուստր ձեռնարկության՝ TVEL-ի հետ վառելիքի մատակարարման ներկայիս համաձայնագրերը կգործեն մինչեւ 2027 եւ 2030 թվականները, նշվոմ է հաղորդագրությունում: