Թուրքիայի Դեմիրջի շրջկենտրոնում կհավաքվեն 5 երկրների երիտասարդներ՝ այդ թվում Հայաստանից։ Այս մասին հայտնում է թուրքական Media7 կայքէջը։

Թուրքական Դեմիրջի շրջկենտրոնի աղջիկների տեխնիկական եւ մասնագիտական քոլեջի կողմից կազմակերպված «Եվրամիության երիտասարդության նախագծի» շրջանակներում 5 երկրներից թվով 30 ուսանող հոկտեմբերի 28-ին կլինի Դեմիրջիում։ Երիտասարդները կժամանեն Ադրբեջանից, Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Լեհաստանից։ Կազմակերպվելիք համաժողովը կտեւի 5 օր։