85 տարեկան հասակում սեպտեմբերի 6-ին մահացել է Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի փոքր եղբայրը` Հերշոն Պերեսը:

Նախագահի աշխատակազմից հաղորդում են, որ Հերշոն Պերեսը թաղվելու է Թել-Ավիվի  «Կիրյատ-Շաուլ» գերեզմանոցում:

Նշենք, որ հունվարին Շիմոն Պերեսը կորցրել էր կնոջը` Սոնյային, հաղորդում է NEWSru.co.il-ը: