ԱՄՆ-ում ավիաուղեւորներին շուտով կազատեն օդանավի վայրէջքից հետո ստուգման ժամանակ կոշիկները հանելու «նյարդայնացնող անհրաժեշտությունից», հաղորդում է Washington Post թերթը:
«Ժամանակի հետ դուք կտեսնեք ավելի կատարելագործված տեխնոլոգիաներ, որոնք կորոշեն կոշիկի մեջ պայթուցիկ սարքերի առկայությունը` առանց դրանք հանելու անհրաժեշտության»,- թերթին ասել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Ջանեթ Նապոլիտանոն, ով չի հստակեցրել, թե կոնկրետ երբ այդ տեխնոլոգիան կներդրվի:
Օդանավով հեղուկներ տեղափոխխելու սահմանափակումն, ամենայն հավանականությամբ, մասնակիորեն կպահպանվի, քանի որ հատուկ ծառայությունների փոխանցմամբ, ահաբեկիչները դեռ շարունակում են դեպի ԱՄՆ եւ Եվրոպա թռչող ուղեւորատար օդանավերում օգտագործել ոչ մետաղական պայթուցիկ սարքեր»,- նշել է նախարարը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:



























