Badoo.com սոցիալական կայքը հարցում է անցկացրել 15 երկրների 30 հազար օգտվողների միջեւ եւ պարզել, որ «ամենադեմք» ազգը (the coolest nationality) ամերիկացիներն են, հաղորդում է Reuters-ը:

Հարցումների համաձայն, Ամերիկան ունի հետեւյալ առավելությունները. «ամենադեմք» նախագահը Բարաք Օբաման է, «ամենադեմք» ռեփերը` Jay-Z եւ Snoop Dogg-ը, ի վերջո, իր ոլորտի «ամենադեմք» մարդը Սթիվ Ջոբսն է:

Կայքի տեղեկություններով, «դեմք» ազգերի 10-յակը եւ «ոչ դեմք» ազգերի 5-յակը հետեւյալ տեսքն ունի.

      «Դեմք» ազգեր`

1. Ամերիկացիներ

2. Բրազիլացիներ

3. Իսպանացիներ

4. Իտալացիներ

5. Ֆրանսիացիներ

6. Բրիտանացիներ

7. Հոլանդացիներ

8. Մեքսիկացիներ

9. Արգենտինացիներ

10. Ռուսներ

«Ոչ դեմք» ազգեր`

1. Բելգիացիներ

2. Լեհեր

3. Թուրքեր

4. Կանադացիներ

5. Գերմանացիներ