Հուլիսի 17-ին Բաքվում տեղի կունենա Էմին Ագալարովի մենահամերգը, ով հայտնի է EMIN բեմական անունունով։

«Vesti.Az» հաղորդմամբ, Էմինը երաժշտական կարիերան սկսել է 2006թ-ին «Still» ալբոմի թողարկմամբ, որին հաջորդել են «Incredible» и «Obsession» ձայնասկավառակները։ Հենց այդ ժամանակ էլ պարզ է դարձել, որ երաժշտությունը էմինի համար պարզապես հոբի չէ։

Նշենք, որ նրա առաջին մենահամերգը կայացել է մայիսի 28-ին Մոսկվայի ամենամեծ համերգասրահներից մեկում՝ Б1 Maximum-ում։ Էմին Ագալարովը Ադրբեջանի նախագահի մեծ աղջկա Լեյլա Ալիեւայի ամուսինն է։ Նա բացի երգիչ լինելուց՝ միեւնույն ժամանակ նաև հաջողակ գործարար է։