Ամերիկյան չգործող հետազոտական արբանյակը սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին կներթափանցի մթնոլորտի կարծր շերտերը, եւ նրա որոշ մնացորդներ կարող են ընկնել երկրի վրա: Այդ մասին հաղորդում է ամերիկյան տիեզերական գերատեսչությունը` NASA-ն:

«Մարդկանց կյանքի եւ գույքին գրեթե վտանգ չի սպառնում»,-իր ինտերնետային կայքում նշել է NASA-ն:

«Տիեզերական դարաշրջանից սկսած` 1950-ական թվականներից, չի եղել որեւէ հաստատված հաղորդագրություն այն մասին, որ մարդիկ տուժել են արբանյակի մնացորդների անկման պատճառով, չեն եղել նաեւ տեղեկություններ գույքին վնաս հասցնելու վերաբերյալ»

«Դեռեւս վաղ է կանխատեսել, թե երբ արբանյակը կներթափանցի մթնոլորտի կարծր շերտերը եւ աշխարհագրական ինչ շրջաններում կընկնեն նրա մնացորդները»,-նշված է հաղորդագրության մեջ: Բայց NASA-ն վերահսկողություն է իրականացնում արբանյակի նկատմամբ եւ տեղեկացնելու է հասարակության դրա մասին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: