ԱՄՆ-ում «դեմենցիան» առաջարկել են որպես 2022 թվականի գլխավոր բառ։ Այս մասին գրում է American Thinker պորտալում հրապարակված հոդվածի հեղինակ Նոել Ուիլյամսը։
Հոդվածում նշվում է, որ Ներկայացուցիչների պալատի անդամների միջին տարիքը 117-րդ Կոնգրեսի աշխատանքի սկզբում կազմել է 58,4 տարեկան, իսկ սենատորների միջին տարիքը՝ 64,3 տարեկան։ Ուիլյամսը հավելել է, որ դեմենցիայի զարգացման ռիսկը մեծանում է տարիքի հետ, հատկապես՝ 65 տարեկանից հետո։
«Իրականում դեմենցիան կործանարար հիվանդություն է։ Բացի հիշողության կորստից, դեմենցիայի ախտանիշները ներառում են հաղորդակցվելու, որոշումներ կայացնելու եւ պլանավորման դժվարություններ: Եթե մեր քաղաքական առաջնորդների մոտ նման նշաններ են ի հայտ գալիս, մենք պետք է նրանց առաջարկենք ճանաչողական թեստ հանձնել»,- գրել է Նոելը։
Հեղինակը նաեւ ուշադրություն է դարձրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի տարօրինակ պահվածքի վրա, որի ձեռքսեղմումներն անտեսանելի զրուցակցի հետ հայտնի են դարձել։ «Բայդենը նաեւ ապացուցել է, որ զառամյալությունը կարող է սարսափելի նախագահական հիվանդություն լինել: Ահա թե ինչու «դեմենցիա»-ն արժանի է, որ 2022 թվականի բառ դառնա»,- եզրափակել է Ուիլյամսը։





























