Լեհաստանի իշխող կուսակցության առաջնորդը հայտարարել է, որ Բեռլինը ձգտում է գերիշխող դեր ունենալ Եվրոպայում եւ զգուշացրել է, որ լեհերը կարող են հայտնվել «գերմանական գարշապարի ներքո», գրում է Independent-ը։
Յարոսլավ Կաչինսկին նախկինում մերժել էր հակահրթիռային համակարգերի վերաբերյալ գերմանական առաջարկը, նախքան Լեհաստանը, ի վերջո, կընդուներ դրանք, սակայն, այնուամենայնիվ, նրան հաջողվել էր հակագերմանական հարձակումներ իրականացնել այդ ճանապարհին:
Հաջորդ տարվա ընտրությունների նախաշեմին Կաչինսկին եւ նրա ղեկավարած ազգայնական-պահպանողական իշխող կուսակցությունը հարվածներ են հասցնում Գերմանիային՝ պնդելով, որ իրենց հիմնական մրցակիցը հավատարիմ է Բեռլինին:
Սակայն իշխող «Օրենք եւ արդարություն» կուսակցության քննադատներն ասում են, որ նրա հակագերմանական հռետորաբանությունը սպառնալիք է դառնում Լեհաստանի ազգային շահերի համար եւ կարող է հանգեցնել արեւմտյան դաշնակիցների պառակտման:
Նրանք հատկապես քննադատել են կուսակցության փոփոխականությունը՝ Լեհաստանում երեք «Patriot» հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայելու գերմանական առաջարկն ընդունելու վերաբերյալ այն բանից հետո, երբ անցյալ ամիս «մոլորված» հրթիռն ընկել էր ուկրաինական սահմանի մոտ՝ երկու մարդկանց պահվան պատճառ դառնալով:
Կաչինսկին ի սկզբանե հանդարտորեն է արձագանքել առաջարկին եւ ասել, որ «Patriot»-ները պետք է տեղակայվեն Ուկրաինայում, ինչն անընդունելի է Գերմանիայի համար։ Նա նաեւ հայտարարել է, որ «Գերմանիայի դիրքորոշումն առայժմ հիմքեր չի տալիս ենթադրելու, որ նա կհամարձակվի որսալ ռուսական հրթիռները»։
Պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը երեքշաբթի օրը վերջապես հայտարարել էր, որ Լեհաստանն ի վերջո կընդունի դրանց տեղադրումը։ Բայց նա հավելել է, որ «հիասթափված է» այն փաստից, որ իրեն ստիպել են ընդունել «Ուկրաինային աջակցությունից հրաժարվելու Գերմանիայի որոշումը»։
Կառավարության քննադատները նման արհամարհանքը համարում են ընտրական մարտավարություն՝ շահելու տարեց լեհերի ձայները, ովքեր հիշում են Երկրորդ համաշխարհային պատերազմը, որը սանձազերծվել է 1939 թվականին նացիստական Գերմանիայի կողմից Լեհաստան ներխուժմամբ: Պատերազմը խլել է Լեհաստանի 6 միլիոն քաղաքացիների կյանքեր, որոնց մոտ կեսը հրեաներ են եղել:
Սակայն շատ լեհեր նաեւ բարիդրացիական կապեր ունեն ժամանակակից Գերմանիայի հետ եւ այնտեղ սովորում կամ աշխատում են: Նրանց խոշոր արեւմտյան հարեւանը Լեհաստանի հիմնական առեւտրային գործընկերն է ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության դաշնակիցը:
«Օրենք եւ արդարադատություն»-ը պայքարում է երրորդ անգամ վերընտրվելու համար՝ հակառակ բաղմաթիվ խնդիրներին, ներառյալ չդադարող գնաճը, որն այժմ գերազանցում է 17 տոկոսը:
Անհասկանալի է մնում, թե հաջորդ տարվա ընտրություններում որքանով կհաջողի հակագերմանական հռետորաբանությունը:
Լեհաստանի կառավարության պաշտոնյան այս շաբաթ այցելել է Բեռլին՝ ճնշելու Երկրորդ համաշխարհային պատերազմի համար 1,3 տրիլիոն դոլար փոխհատուցում ստանալու համար կառավարության պահանջը:
Քննադատները պահանջը համարում են ընտրական մարտավարություն, քանի որ Բեռլինը վաղուց ասում էր, որ նման վճարումների համար իրավական հիմքեր չկան:
Կաչինսկին անցյալ տարի Գերմանիային մեղադրել էր դաշինքում իր դերն օգտագործելու հարցում՝ փորձելով վերականգնել «Չորրորդ գերմանական ռեյխը»:
Այս շաբաթավերջին նա վերադարձել է Գերմանիայի ենթադրյալ ջանքերի հարցին՝ ԵՄ պետությունները ապասուվերենացնելու եւ Եվրոպայում գերիշխելու համար: Նա պնդում էր, որ Բեռլինը օգտագործում է խաղաղ միջոցները՝ հասնելու այն նպատակներին, որոնց «մի ժամանակ ցանկանում էր հասնել ռազմական ճանապարհով»:
Նա նաեւ մեղադրել է գլխավոր ընդդիմադիր «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցությանը եւ նրա առաջնորդ Դոնալդ Տուսկին՝ Գերմանիային հավատարիմ լինելու համար՝ ասելով, որ նրանք Լեհաստանը «գերմանական գարշապարի ներքո» կդնեն։





























