Մոնղոլիայում բողոքի ցույցերի ֆոնին ածխի հափշտակության հետ կապված 22 հետաքննություն է ընթանում, 15 մարդ ձերբակալվել է, 10-ը՝ բերման ենթարկվել։
«Ներկայումս ընթանում է ընդհանուր առմամբ 22 հետաքննություն։ Հետաքննությունների ընթացքում կատարվել է օբյեկտների 47 խուզարկություն, 15 մարդ ձերբակալվել է, 10-ը ՝ բերման ենթարկվել»,-հայտնում է News Press-ը։
Հաղորդվում է, որ հետաքննությունն արագացնելու նպատակով հակակոռուպցիոն կոմիտեում ստեղծել է աշխատանքային խումբ։
Մի քանի հազար ցուցարարների մասնակցությամբ ցույցը 10 օր շարունակ ընթանում է Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորի կառավարության պալատի դիմաց ՝ ածխի խոշոր հափշտակման մասին հաղորդագրությունների ֆոնին: Մոնղոլական ԶԼՄ-ների տարբեր տվյալների համաձայն՝ յուրացումների գումարը տատանվում է 1,8-13 միլիարդ դոլարի սահմաններում։





























