ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կոչ է անում շտապ միջոցառումներ ձեռնարկել կլիմայի փոփոխությունը կանխելու համար:

Որպես գլոբալ տաքացման բացասական հետեւանք նա օրինակ է բերել Աֆրիկյան Եղջյուրի շրջանի երաշտը եւ ավերիչ ջրհեղեղը հյուսիսային Ավստրալիայում: Բան Կի Մունը ասել է նաեւ, որ նրանք, ովքեր հոռետեսորեն էին վերաբերում կլիմայի փոփոխության մասին խոսակցություններին, ճիշտ չէին, հաղորդում է ВВС-ն: