Լաչինի միջանցքի արգելափակումն ու ձմռանը գազամատակարարման ընդհատումները հղի են լուրջ հումանիտար հետեւանքներով։ Այս մասին Twitter-ում գրել է բրիտանացի պատգամավոր Լեո Դոչերտին։

«Մեծ Բրիտանիան ակնկալում է, որ եւ՛ Ադրբեջանը, եւ՛ Հայաստանը կկատարեն հրադադարի հետ կապված բոլոր պարտավորությունները։ Կայուն կարգավորմանը հնարավոր է հասնել միայն խաղաղ դիվանագիտական միջոցներով»,- գրել է նա։